Այսօր: Հինգշաբթի, 24 Հունվարի 2019թ.
Զարինջայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.19 ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

ՈՒրախ եմ Ձեզ ողջունել  Զարինջայի  գյուղապետարանի նորաստեղծ կայքում Շնորհակալություն մերաշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Մեր նպատակն է գյուղապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր բնակչի իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: 

Հուսով եմ`այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար և հետաքրքիր տեղեկություններ
 Զարինջա  գյուղի, գյուղապետարանի աշխատանքների և ավագանու գործունեության վերաբերյալ: 

Հարգանքներով` 
Զարինջա  համայնքի  ղեկավար՝  Սևադա  Մանուկյան

  

19.11.18 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտն մարզի Զարինջայի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար   1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-1):  Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝ ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով. բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը. գ) հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին. դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության ... Մանրամասն
13.09.18 ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» շնորհիվ Զարինջա համայնքում ևս մեկ ընտանիք իր տունն ունեցավ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» դարձյալ տուն են կառուցում: Գարնանը քննարկված և համատեղ որոշմամբ ստորագրված պայմանագրի տեսանելի արդյունքը տանիքով ապահովված ընտանիքներն են լինելու: Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագիրն ընթացքի մեջ է, շինարարական աշխատանքներին կամավորագրված աշխատակիցների ջանքերը՝ վճռական: Տուն կառուցելը հաճելի ավանդույթ է դարձել գործակցող կողմերի համար: Կամավորների թիմն այս անգամ եղել է Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում  և մասնակցել Աթոյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը: Վստահ եմ, որ այս երիտասարդ ընտանիքի համար վաղվա հեռանկարն այլևս անորոշ չէ: Կարևոր եմ համարում նաև այն, որ մեր գործընկերոջ հետ իրականացվող ծրագիրը մարզերի բնակիչներին ... Մանրամասն
26.01.18 Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ
,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը: Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ... Մանրամասն
31.08.17 ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք դպրոց մտնեն խանդավառությամբ և այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում: 

Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է:

 

Շնորհավոր Սեպտեմբերի 1:

Հարգանքով` ՍԵՎԱԴԱ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

07.07.17 ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՈՒՏ ԶԱՐԻՆՋԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն երեկ երեկոյան և այսօր այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով:  Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում:  Փոխնախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս տարի հանրապետությունում կարկտահարությունից տուժել ... Մանրամասն
27.05.17 ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Մայիսի  27-ին  Հանրապետական  շաբաթօրյակի  շրջանակներում  Զարինջա  համայնքում  կազմակերպվեց  շաբաթօրյակ , շաբաթօրյակին  մասնակցեցին  համայնքապետարանի  աշխատակիցները, դպրոցի  ուսուցիչները  և  աշակերտները, համայնքի բնակիչները: Մաքրվեցին  կենտրոնական  փողոցները, աղբավայր  տեղափոխվեց  կուտակված  աղբը:Աշխատանքներին  ներգրավված  էր  նաև  համապատասխան  տեխնիկա:

1 2 3


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
.գ:ԶԱՐԻՆՋԱ

099344108

zarinja.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՐԻՆՋԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner